Ռուս հայտնի դերասան Անդրեյ Պանինը վախճանվել է արնահոսության հետեւանքով: «Դերասանը վնասվածք է ստացել՝ ընկնելով սեփական հասակի բարձրությունից, ինչ-որ բանի դիպչելով կամ գայթելով: Ալկոհոլային խմիչքի չարաշահումը դեպքի վայրում աշխատող փորձագետները կապում են մահացու վնասվածքի հետ. գլուխը կոտրելով՝ դերասանը, ամենայն հավանականությամբ, խուճապի է մատնվել եւ սկսել է անկանոն տեղաշարժվել բնակարանում: Պանինն ընկել եւ գլխով հարվածել է հատակին: 50-ամյա դերասանի մարմինը գտել էին նրա մոսկովյան բնակարանում: Պանինը հռչակ ձեռք բերեց «Կամենսկայա», «Տուրեցկիի քայլերգը» եւ «Բրիգադա» սերիալներում դերերով: Խաղացել է նաեւ Պավել Լունգինի «Հարսանիք», Սերգեյ Սոլովյովի «Քնքուշ տարիք», Պավել Չուխրայի «Վարորդ Վերայի համար», Նիկիտա Միխալկովի «Արեւից ձանձրացածները 2» ֆիլմերում:
|