Սանկտ Պետերբուրգում կյանքի 76-րդ տարում մահացել է երգչուհի Մարիա Պախոմենկոն՝ «Կանգնած են աղջիկները» եւ «Դպրոցական վալս» երգերի կատարողը:
РИА Новости-ի տեղեկացմամբ, Մարիա Պախոմենկոն մահացել է հիվանդանոցում, թոքաբորբից: Փետրվարին երգչուհին առողջարանում բուժվում էր: Մարտի սկզբին Պախոմենկոն սկսել է բողոքել ուժեղ հազից, սակայն բժիշկները ժամանակին թոքաբորբ չեն ախտորոշել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական ուղերձ է հղել Մարիա Պախոմենկոյի հարազատներին եւ մտերիմներին:
... Ավելին Կարդալ
Ավստրալացի գիտնականների հետազոտությունն ապացուցել է, որ գիշերը քնել չկարողանալու պատճառը մարդու ներքին դանդաղ ժամացույցն է:
Meddaily.ru-ի տեղեկացմամբ, այդ խնդրին բախվում է պատանիների 15%-ը, ովքեր չեն կարողանում ամբողջությամբ արթնանալ դպրոցի դասերի սկզբում: Հաճախ այս խանգարումը մարդուն ուղեկցում է ամբողջ կյանքում: Հետազոտության արդյունքում գիտնականները եզրահանգել են, որ քնի խանգարում ունեցող մարդկանց մոտ ներքին ռեժիմը որոշվում է ժամանակահատվածով, որը գերազանցում է 24 ժամը: Այդ կերպ, շրջանի ավարտի
... Ավելին Կարդալ
Ռուս հայտնի դերասան Անդրեյ Պանինը վախճանվել է արնահոսության հետեւանքով: «Դերասանը վնասվածք է ստացել՝ ընկնելով սեփական հասակի բարձրությունից, ինչ-որ բանի դիպչելով կամ գայթելով:
Ալկոհոլային խմիչքի չարաշահումը դեպքի վայրում աշխատող փորձագետները կապում են մահացու վնասվածքի հետ. գլուխը կոտրելով՝ դերասանը, ամենայն հավանականությամբ, խուճապի է մատնվել եւ սկսել է անկանոն տեղաշարժվել բնակարանում:
ԱՄՆ-ի երիտասարդության շրջանում Facebook-ը դադարում է ամենատարածված սոցցանցը լինելուց, ցույց են տալիս ամերիկացի ուսումնասիրողների հարցումները:
«Կարծում ենք, որ մեր որոշ երիտասարդ օգտվողներ ավելի հաճախ օգտվում են այլ սոցցանցերից, օրինակ` Instagram-ից», – խոստովանել են Facebook-ի ներկայացուցիչները,
... Ավելին Կարդալ
Ազատության արձանը ԱՄՆ-ում և աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ անվանում են "Նյու-Յորքի և ԱՄՆ-ի սիմվոլ”, "Ազատության և դեմոկրատիայի սիմվոլ”, "Լեդի Ազատություն”: Արձանը տեղակայված է Լիբերթի Այլենդի վրա, Նյու-Յորքի թաղամաս Մանհեթնից 3 կմ դեպի հարավ-արևմուտք: Աստվածուհին մի ոտքով արձանը կանգնած է կոտրված շղթաների վրա, աջ ձեռքում ջահ է, ձախում` "հուլիսի 4, 1776 թ.” փորագրությամբ տախտակ` անկախության դեկլարացիայի ստորագրման տարեթիվը: Սովորաբար լաստանավով ժամանող այցելուները բարձրանում են 356 աստիճան մինչև արձանի պսակը կամ 192 աստիճան մինչև պատվանդա
... Ավելին Կարդալ
«Ինչ գեղեցիկն եմ ես»: Անցումային տարիքում այդպես է մտածում աղջիկների մեծ մասը։ Առավել եւս, որ հեռուստաէկրանին փայլում են հոլիվուդյան աստղերն՝ իրենց ձյունաճերմակ ժպիտով։ Բայց մի՞թե նրանք այդպիսի գեղեցիկ արտաքին են ունեցել մանուկ հասակում։
Մադոննան մանուկ հասակում եղել է ոչ այնքան արտահայտիչ դիմագծերով, բավականին գրավիչ ու ժպտերես աղջնակ։
Գերմանիայի Գալլե քաղաքում ապրում է մոլորակի ամենազարմանալի մարդկանցից մեկը, ում անունը Հակոբ Ցիպերովիչ է: Նրա պատմությունն այսպիսին է՝
1979 թվականին թունավորման պատճառով այս մարդը կլինիկական մահ է տանում: Կլինիկական մահի վիճակում նա մնում է ուղիղ 1 ժամ, որը ինքնին անհնարին է, քանի որ մարդու ուղեղի թաղանթի
... Ավելին Կարդալ
1.5-ամյա Եղիա Սարգիսի Չինանյանի կյանքը փրկելու համար նախնական 3.5 միլիոն դրամ է հարկավոր: Այս մասին ասաց նրա մայրը` Քրիստինե Արսենյանը: Եղիան գլխուղեղի հիվանդություն ունի`անոթները լայնացած, խճճված եւ խցանված են: Ցանկացած պահի փոքրիկը կարող է արյան զեղում ստանա եւ հնարավոր չլինի փրկել նրա կյանքը: Գլխուղեղում նաեւ կիստա կա: Վիրահատության համար նախնական 3.5 միլիոն դրամ գումար
... Ավելին Կարդալ
Հարավաֆրիկյան հանրապետությունում մեղվի պարսը հարձակվել է երեխաների վրա. ավելի քան 40 երեխա հոսպիտալացվել է երկրի հյուսիսարեւելյան Բենոնի քաղաքում: Այս մասին հաղորդել է տեղի շտապ օգնության ծառայության ներկայացուցիչ Քրիս Բոտան:
Եգիպտացի ֆուտբոլային երկրպագուներ, այսօր` մարտի 9-ին, Կահիրեում ներխուժել են ոստիկանության սպաների համար նախատեսված բնակելի համալիր եւ հրդեհել մի քանի շենքեր: Շատ շենքերում կոտրել են ապակիները:
Հարեւան շենքերի բնակիչները փորձել են ջրի ռետինե խողովակներով հանգցնել կրա
... Ավելին Կարդալ