
ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունը՝ NASA-ն, հրապարակել է փետրվարի 15-ի երեկոյան Երկրի կողքով սուրացած 2012 DA14 աստերոիդի ռադարային նկարահանումների առաջին արդյունքները: Պատկերները վկայում են, որ աստերոիդը շուրջ 40 մ երկարությամբ ձգված օբյեկտ է, պտույտ կատարելու համար դրան մոտ ութ ժամ է հարկավոր, հայտնում է «Ռոսբալտը»: Փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը մասնագետները Գոլդսթոունի 40 մետրանոց մոլորակային ռադարով հետեւել են աստերոիդին: Ընդամենը 73 ռադարային լուսանկարներ են արվել, որոնք օգտագործվել են կարճատեւ ֆիլմում: Ութ ժամից աստերոիդը Երկրից 120 հազ. կմ-ից հեռացել է՝ հասնելով 314 հազ. կմ-ի: Հաջորդ անգամ այն Երկրին կմոտենա 2046թ.: Փետրվարի 16-ին 2012 DA14 աստերոիդը շրջանցեց մեր մոլորակը՝ առանց վնասելու: Լողավազանի մեծությամբ երկնային մարմինը սուրացել է Ինդոնեզիայի վերեւով՝ Երկրի մակերեւույթից 28 հազ. կմ հեռու տարածությունից, հայտնել էին NASA-ից: Դա Երկրի եւ նման մեծության երկնային մարմնի միջեւ ամենամոտ տարածությունն էր
|