Ռուսական առաջին ալիքի երաժշտական նախագծի հաղթող և «Եվրատեսիլ-2013»-ին Ռուսաստանը ներկայացնող Դինա Գարիպովան կատարել է Սիրուշոյի հայտնի եվրատեսիլյան երգը՝ «Քելե, քելե»-ն:
Սիրուշոն այժմ Հայաստանում չէ, ուստի հնարավոր չեղավ ճշտել՝ Գրիպովայի կողմից այս երգի կատարման մասին ինքը տեղյակ է, թե ոչ:
Հայտնի TopGear հեռուստահաղորդումը հետաքրքիր խաղ է կազմակերպել:
Ռեգբիի կանոններով մարզադաշտի խոտածածկի վրա մրցել են… ավտոմեքենաները: «Կիա» մակնիշի ավտոմեքենաները բաժանվել են երկու թիմի և սկսել վտանգավոր մրցումները հսկա գնդակով:
Նյու Յորքում ձերբակալել են Սալվադոր Դալիի «Դոն Խուան Տենորիո» կտավը գողանալու մեջ կասկածվողին: Կտավն անհետացել էր 2012-ի հունիսին: Հունաստանի քաղաքացի Ֆիվոս Իստավրիօղլուին ձերբակալել են Քենեդիի անվան օդանավակայանում:
ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունը՝ NASA-ն, հրապարակել է փետրվարի 15-ի երեկոյան Երկրի կողքով սուրացած 2012 DA14 աստերոիդի ռադարային նկարահանումների առաջին արդյունքները:
Եվրոպայում տավարի մսի փոխարեն ձիու միս վաճառելու շուրջ աղմկահարույց պատմությունը հասել է մինչեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարան: Պարզվել է, որ խորհրդարանի ճաշարանում նույնպես ձիու ԴՆԹ են հայտնաբերել:
Հաքերները հարձակվել են Apple ընկերության համակարգչային ներքին ցանցի վրա` օգտագործելով վնասակար ծրագիր: Ընկերությունում հաստատում են, որ հաքերներին չի հաջողվել տիրանալ գաղտնի նյութերին:
Փարիզում Հայ ոսկերիչների ասոցիացիայի կազմակերպած «Co/art» ցուցահանդեսը հանդիսավոր կերպով ավարտվել է փետրվարի 18-ին, 15 մլն դոլար արժեքով ամենախոշոր դեղին ադամանդի ցուցադրմամբ: Այդ հայկական գլուխգործոցի վրա աշխատել են 9 ամիս, այն 200 կարատից նվազել է մինչեւ 110 կարատ մաքրագույն գեղեցկության:
Դիետոլոգները եւ հոգեբանները, ոնոնք աշխատում են անքնության խնդրի վրա, նշել են այն սննդատեսակները, որոնք, նրանց տվյալներով, կարող են մարդկանց մոտ քնի խանգարման պատճառ դառնալ եւ գիշերային մղձավանջներ առաջ բերել, գրում է NBC News-ը:
Վերջին տարիներին պրոթեզավորման արվեստը հասել է անհավանական հաջողությունների: Առանց վերջույթների մարդիկ արհեստական ձեռք ու ոտք են ստանում, որոնք, այս կամ այն չափով, նվազեցնում են շրջապատի մարդկանցից նրանց կախվածությունը:
«Brand Finance» ընկերության վարկանիշային ցուցակում Ferrari –ին զբաղեցրել է առաջին տեղը` համարվելով աշխարհում ամենաազդեցիկ բրենդը` շրջանցելով Google-ին եւ Coca-Cola-ին: Ընդ որում` սպորտային մեքենաների արտադրողն ավելի քիչ է ծախսում գովազդի վրա, քան նույն Google-ն ու Coca-Cola-ն:
Մինչ այժմ կատուների սրճարանները բոնորոշ էին Ճապոնիային, Թայլանդին եւ մյուս ասիական երկրներին: Այդ հաստատություններում ցանկացողները կարող են ոչ մեծ գումարի դիմաց խաղալ կատուների հետ: Դա շատ հարմար է հատկապես նրանց համար, ովքեր տանը կենդանի պահելու հնարավորություն չունեն:
Մեծ Բրիտանիայի երկու բնակիչներ համացանցային eBay աճուրդում հայելի են հանել վաճառքի, որն, ըստ նրանց, պարանորմալ ավկտիվության աղբյուր է հանդիսանում: 20-ամյա Ուսանող Ջոզեֆ Բիրչն ու 43-ամյա նկարիչ Սոտիրաս Չարալամբուսը, որոնք Լոնդոնում նույն բնակարանի վարձակալներն են, պնդում են, որ այդ առարկան գնելուց հետո իրենց տարօրինակ դժբախտություններ են հե
... Ավելին Կարդալ
Բրյուսելի օդանավակայանում, փետրվարի 18-ի երեկոյան, առեւանգված չմշակված ադամանդների արժեքը գնահատվում է 37 մլն եվրո: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Անվերպենի համաշխարհային ադամանդային կենտրոնի AWDC) ներկայացուցիչ Քարոլին դե Ֆոլֆը:
Բրիտանացի հայտնի աճպարար եւ հիպնոսացնող Դերեն Բրաունը Channel 4 հեռուստաալիքով հերթական եթերի ժամանակ գեյին կփորձի համոզել, որ վերջինս ավանդական կողմնորոշում ունի: Նույն փորձը նա մտադիր է կատարել նաեւ հետերոսեռականի հետ՝ նրան դարձնելով գեյ, հայտնում է The Sun-ը: