Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 10 » Կյանքից հեռացել է Մարիա Պախոմենկոն
23:01
Կյանքից հեռացել է Մարիա Պախոմենկոն
 Սանկտ Պետերբուրգում կյանքի 76-րդ տարում մահացել է երգչուհի Մարիա Պախոմենկոն՝ «Կանգնած են աղջիկները» եւ «Դպրոցական վալս» երգերի կատարողը:

РИА Новости-ի տեղեկացմամբ, Մարիա Պախոմենկոն մահացել է հիվանդանոցում, թոքաբորբից: Փետրվարին երգչուհին առողջարանում բուժվում էր: Մարտի սկզբին Պախոմենկոն սկսել է բողոքել ուժեղ հազից, սակայն բժիշկները ժամանակին թոքաբորբ չեն ախտորոշել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական ուղերձ է հղել Մարիա Պախոմենկոյի հարազատներին եւ մտերիմներին:

Իր ստեղծագործական կարիերայի տարիներին երգչուհին 10 սկավառակ է ձայնագրել, հեռուստատեսությամբ 6 երաժշտական ֆիլմ նկարահանել, վարում էր «Հրավիրում է Մարիա Պախոմենկոն» հաղորդումը: Երգչուհին MIDEM միջազգային մրցույթի դափնեկիր է (1968թ., Քանն, Ֆրանսիա): Նա նաեւ շահել է «Ոսկե Օրփեոս» մրցույթի Գրան-պրին (1971թ., Բուրգաս, Բուլղարիա):


Դիտումներ: 283 | Ավելացրել է: ARS11 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0
Վերև