
Վերջին տարիներին պրոթեզավորման արվեստը հասել է անհավանական հաջողությունների: Առանց վերջույթների մարդիկ արհեստական ձեռք ու ոտք են ստանում, որոնք, այս կամ այն չափով, նվազեցնում են շրջապատի մարդկանցից նրանց կախվածությունը: Սակայն նոր նախագիծը հնարավորություններ է խոստանում, որոնք նախկինում երբեք չեն եղել, շուտով 20-ամյա երիտասարդ իտալուհին ձեռքի պրոթեզ կստանա, որը թույլ կտա նրան զգալ: Վիրահատությունը կատարվել է Հռոմում: Էլեկտրոնային պրոթեզը միանում է նյարդային վերջավորություններին, որը երկկողմանի կապ է ապահովում: Մի կողմից, կինը կարող է կառավարել ձեռքը, այնպես կարծես այն իսկական միս ու արյունից է, մյուս կողմից, ձեռքի վրայի սենսորները ազդակներ են ուղարկում նյարդային վերջավորություններին, թույլ տալով զգալ:
|