Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարի միկրոսկոպիկ վերարտադրությունը գիտնականները կատարել են էլեկտրոնալուսային նանոլիտոգրաֆիայի միջոցով: Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի գիտնականները` օգտագործելով 2 նանոմետր տրամաչափով էլեկտրոնային փնջեր, սիլիկոնային կտավի վրա նկարել են Մոնա Լիզայի նանոդիմանկարը: Արդյունքում դիմանկարը կլինի մարդկային մազերով:
Դիմանկարը կլինի ավելի քան 500-ամյա պատմություն ունեցող աշխարհի ամենահայտնի գեղանկարի իսկական կրնօրինակը: Նկարի չափը կլինի 4x4 միկրոմետր: Եւ եթե իր գլուխգործոցն արարելու համար Լեոնարդո դա Վինչիից պահանջվել է չորս տարի, ապա ռուս գիտնականներին կրկնօրինակը ստեղծելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը 60 րոպե, հայտնում է Life News-ը:
Նանդիմանկարի համար անհրաժեշտ է եղել 1 քառ. սմ. սիլիկոնային նյութ, որի վրա հատուկ լաբորատոր ցենտրիֆուգի օգնությամբ 50 նանոմետր հաստությամբ պոլիմերային նյութ են լցնում: Եվ ինչպես լուսանկարչական թուղթն էզգայուն լույսի հանդեպ, այնպես էլ պոլիմերն է զգայուն էլեկտրոնի հանդեպ: Այնուհետեւ 2 նանոմետր տրամաչափով էլեկտրոնային փունջը սկսում է նկարել ցանկացած հանձնարարված մարմին եւ պատկեր, որոնք տեսանելի են դառնում հատուկ լուծույթի միջոցով:
Գիտնականները նաեւ նկարել են ՌԴ նախագահի դիմանկարը, որի գործընթացն էլ հենց հանգեցրել է նանոկառուցվածքների ստացման նոր միջոցի բացահայտման: Վլադիմիր Պուտինի դիմանկարը ստեղծելու գաղափարն առաջացել է, երբ ԱՄՆ-ում` նախագահական ընտրությունների նախօրեին, ամերիկացիները ստեղծել են Բարաք Օբամայի դիմանկարը: