Սատանայի լողավազանը (Devil’s Pool), որը Վիկտորիայի ջրվեժի եզրին գտնվող բնական քարերի լճակ է, դեպի Աֆրիկա է տանում սուր զգացողությունների սիրահարներին: Չորացման սեզոնին ջրավազանը դառնում է բավականին փոքրիկ և զբոսաշրջիկները կարողանում են լողալ այնտեղ` առանց վախենալու, որ կընկնեն 100 մետր բարձրությունից:
Իսպանիայի Տարագոնա քաղաքում հայտնվել է նոր ատրակցիոն զբոսաշրջիկների համար` լող թունա ձկների հետ: Էքսկուրսիան ներառում է երկուժամյա ուղևորություն լաստանավերով, համտեսում և լող թունա ձկների հետ Տարագոնա նավահանգստից 2.5 մղոն հեռավորության վրա: Լաստանավերը զբոսաշրջիկներին Ametlla de Mar նավահանգստից բերում են դեպի 10 Grup Balfegó լողավազանները:
31-ամյա ուսանող և քրոսսֆիթի մարզիչ Քեվին Բանիան կարողացել է տեղից թռնել 163,5 սմ: Այս նվաճումը, հնարավոր է, որ համարվում է համաշխարհային ռեկորդ, որը, չնայած, պաշտոնապես չի ճանաչվել:
Ժամանցի Պորտ Ավենտուրա պուրակում ավարտվել է Եվրոպայի ամենաբարձր «ամերիկյան եզրագնացի»կառուցման աշխատանքները: Ատրակցիոնի բարձրությունը կազմում է 76 մետր: 25 միլիոն եվրո արժողությամբ շինարարությունը տևել է 9 ամիս և անցել է ինժիներ
... Ավելին Կարդալ