Ավստրալացի գիտնականների հետազոտությունն ապացուցել է, որ գիշերը քնել չկարողանալու պատճառը մարդու ներքին դանդաղ ժամացույցն է:Meddaily.ru-ի տեղեկացմամբ, այդ խնդրին բախվում է պատանիների 15%-ը, ովքեր չեն կարողանում ամբողջությամբ արթնանալ դպրոցի դասերի սկզբում: Հաճախ այս խանգարումը մարդուն ուղեկցում է ամբողջ կյանքում: Հետազոտության արդյունքում գիտնականները եզրահանգել են, որ քնի խանգարում ունեցող մարդկանց մոտ ներքին ռեժիմը որոշվում է ժամանակահատվածով, որը գերազանցում է 24 ժամը: Այդ կերպ, շրջանի ավարտի համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: Տեսականորեն առավոտյան լույսն օրգանիզմին պետք է տեղեկացնի, որ արթնանալու ժամանակն է: Սակայն այն մարդիկ, ովքեր աշխատում են հերթափոխով կամ հաճախակի միջմայրցամաքային չվերթներ են կատարում, առավոտյան լույսին չեն արձագանքում:
|