
Մեծ Բրիտանիայում ոստիկանական շունը որպես վկա հանդես է եկել դատաքննության ժամանակ: Ավելին, երկու գրավոր ցուցմունք է տվել: Կատակով կամ իրականում, բայց The Sun թերթը գրում է, թե դատախազության ներկայացուցիչները մի քանի անգամ դիմել են Դեղձ (PC Peach) անունով կոնստեբլին` գրավոր շարադրել ձերբակալման մանրամասները: Շան տերը ապարդյուն փորձել է դատախազներին բացատրել, որ շունը հարմար չէ վկայի դերի համար: Չկարողանալով համոզել դատախազներին` շան տերն ինքն է գրել ցուցմունքը: Հատուկ բլանկի վրա նա մանկական ձեռագրով գրել է. «Ես վազում եմ նրա ետեւից: Կծում եմ: Վատ մարդ: Համով է: Դեղձը լավ տղա է», նաեւ լրացրել մյուս տվյալներն ու ստորագրությունը: Ցուցմունքները մեծ ժողովրդականություն են վայելել սոցցանցերում ոստիկանների էջերում, իսկ դատախազների արձագանքի մասին չի հաղորդվում:
|