
Եվրոպայում տավարի մսի փոխարեն ձիու միս վաճառելու շուրջ աղմկահարույց պատմությունը հասել է մինչեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարան: Պարզվել է, որ խորհրդարանի ճաշարանում նույնպես ձիու ԴՆԹ են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», փորձագետները ճաշարանի ուտեստներում 4 անուն մսային ուտեստ են գտել, որոնց մեջ ձիու միս է եղել: Նույն մատակարար ընկերության տրամադրած կիսաֆաբրիկատներն օգտագործվել են Վեսթմինսթերի պալատի 28 ճաշարանների, բուֆետների, ռեստորանների եւ սրճարանների համար ուտեստներ պատրաստելու համար: Այդ հաստատություններում ամեն օր սնվում են Համայնքների պալատի, Լորդերի պալատի անդամներն ու խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցները: Փորձագետները հավաստիացրել են, որ նրանց առողջությանը ոչինչ չի պառնացել:
|