Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 20 » Բրիտանացի հիպնոսացնողը որոշել է եթերում «բուժել» գեյին
15:18
Բրիտանացի հիպնոսացնողը որոշել է եթերում «բուժել» գեյին

Բրիտանացի հիպնոսացնողը որոշել է եթերում «բուժել» գեյին

Բրիտանացի հայտնի աճպարար եւ հիպնոսացնող Դերեն Բրաունը Channel 4 հեռուստաալիքով հերթական եթերի ժամանակ գեյին կփորձի համոզել, որ վերջինս ավանդական կողմնորոշում ունի: Նույն փորձը նա մտադիր է կատարել նաեւ հետերոսեռականի հետ՝ նրան դարձնելով գեյ, հայտնում է The Sun-ը:

41-ամյա հիպնոսացնողի շոուի նոր մոտեցումը հետաքրքիր է նրանով, որ Դերեն Բրաունն ինքը գեյ է: Նա սովոր է ապշեցնել հանդիսատեսին իր արարքներով: Նրա յուրաքանչյուր շոու սկսվում է  պարզ, բայց մինչ այժմ չբացահայտված հնարանքներով: Նա խաղաթղթերի տուփից  պատահական մի խաղաթուղթ է հանում եւ թարս պահած վիճակում ներկաներից որեւէ մեկին խնդրում է ասել ցանկացած խաղաթուղթ: Երբ Բրաունը խաղաթուղթը ցույց է տալիս, դա միշտ լինում է հանդիսատեսի նշածը: 

Սակայն երկրպագուների շրջանում Բրաունը առավել մեծ հռչակ է վայելում իր հիպնոսի սեանսների շնորհիվ: Իր վերջին «Ապոկալիպսիս» շոուի ժամանակ նա իր օգնական Սթիվենին  պարտադրել էր հավատալ, որ երկրի վրա երկնաքար է ընկել, եւ մոլորակի վրա զոմբիներ են հարձակվել:  Քանի որ շոուն շատ հետեւողական էր կազմակերպվել, Սթիվենն արթնացել էր հիվանդանոցում, մտածելով, որ ինքը սակավաթիվ փրկվածներից  մեկն է: Կյանքն աստիճանաբար վերարժեւորող հերոսի արարքներին հետեւել էր  2,3 միլիոն հեռուստադիտող, հայտնում է  NEWSru.com-ը:

Իր մյուս «փորձերի» ժամանակ Բրաունը մարդկանց դրդել էր բեռնատար գողանալ խաղալիք զենքի օգնությամբ, թռչելուց վախեցող  մարդուն ներշնչել էր, որ նա  է ինքնաթիռը վայրէջքի իջեցրել, կամավորին ստիպել էր հավատալ, որ վերջինս սպանել է գրող Սթիվեն Ֆրային: Նրան փառք է բերել  «ռուսական ռուլետկան», որը նա ցուցադրել է 2003թ. եթերում, եւ որին հետեւել է 3 միլիոն մարդ:

Դիտումներ: 281 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև