Կիրակի, 12.04.2026, 01:55
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 10 » Ազատության արձանի կառուցման պատմությունից
21:29
Ազատության արձանի կառուցման պատմությունից
Ազատության արձանը ԱՄՆ-ում և աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ անվանում են "Նյու-Յորքի և ԱՄՆ-ի սիմվոլ”, "Ազատության և դեմոկրատիայի սիմվոլ”, "Լեդի Ազատություն”: Արձանը տեղակայված է Լիբերթի Այլենդի վրա, Նյու-Յորքի թաղամաս Մանհեթնից 3 կմ դեպի հարավ-արևմուտք: Աստվածուհին մի ոտքով արձանը կանգնած է կոտրված շղթաների վրա, աջ ձեռքում ջահ է, ձախում` "հուլիսի 4, 1776 թ.” փորագրությամբ տախտակ` անկախության դեկլարացիայի ստորագրման տարեթիվը: Սովորաբար լաստանավով ժամանող այցելուները բարձրանում են 356 աստիճան մինչև արձանի պսակը կամ 192 աստիճան մինչև պատվանդանի բարձրակետը: Պսակում տեղակայված են 25 պատուհաններ, որոնք խորհրդանշում են աշխարը լուսավորող երկրի թանկագին քարերն ու երկնային շողերը: Յոթ շողերը խորհրդանշում են յոթ ծովերն ու յոթ մայրցամանքները ըստ ժամանակակից արևմտյան աշխարհագրության ավանդության: Արձանի պողպատե կարկասը կշռում է 125 տոննա, 2,57 մմ հաստությամբ երեսպատման պղնձե նրբաթիթեղները` 31 տոննա: Պատվանդանի հիմքից մինչև ջահի ծայրը հեռավորությունը կազմում է 93 մետր, բուն արձանի բարձրությունը 46 մետր է: Արձանի պսակի և ջահի վրայի հարթակներից բացվում է նյույորքյան ծովածոցի համայնապատկերը: Պատվանդանում գտնվում է արձանի պատմության ցուցահանդես-թանգարանը:

Հուշակոթողը Ֆրանսիայի նվերն է ամերիկյան հեղափոխության հարյուրամյակին: Արձանը կառուցված է գլխավորապես Ֆրանսիայում անցկացված, պատվանդանը` ԱՄՆ-ում անցկացված բարեգործական դրամահավաքների միջոցներով: Կոթողի հեղինակն է ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին, ըստ ավանդության որպես բնորդուհի է ծառայել Իսահակ Զինգերի այրին` ֆրանսուհի Իզաբելլա Բոյերը: Արձանի պատրաստումն ավարտվել է 1884թ., 1885թ. 350 մասերը 214 արկղերում ֆրանսիական Իզերե ֆրեգատով հասցվել են Նյու-Յորք, 1886թ.հոկտեմբերի 28-ին (ամերիկյան հեղափոխության հարյուրամյակից 10 տարի ուշացած) տեղի ունեցավ հուշակոթողի հանդիսավոր բացումը նախագահ Գրովեր Քլիվլենդի մասնակցությամբ:

Ազատության արձանի փոքրացված պատճենները կանգնեցված են Փարիզում, Տոկիոյում, Ռիգայում, Լվովում և այլուր:
Դիտումներ: 362 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև