
ԱՄՆ Միչիգան նահանգի դպրոցներից մեկի տնօրենը երրորդ դասարանի աշակերտից վերցրել է խաղալիք զինվորները, որոնցով նա զարդարել էր ծննդյան խմորեղենը: Դպրոցականից խլված խաղալիքները տնօրենը վերադարձրել է նրա ծնողներին: Նա իր քայլը բացատրել է նրանով, որ խաղալիք զինվորները երեխաների մեջ բռնություն են քարոզում, եւ դրանց օգտագործումը խմորեղեն զարդարելու համար, նորաբաց «Սենդի Հուք» դպրոցում վերջերս տեղի ունեցած սպանությունների ֆոնին անպարկեշտ է, հայտնում է »Լենտա.ռու»-ն` վկայակոչելով The Daily Mail-ը: Իր հերթին, աշակերտի հայրն ասել է, որ խմորեղենը զարդարած խաղալիքներն արտացոլել են Երկրորդ աշխարհամարտին մասնակցած զինծառայողներին եւ ինքը զինծառայողների ու «Սենդի Հուք» դպրոցի մարդասպանի միջեւ որեւէ կապ չի տեսնում: «Մենք ուղղակի գերազանցում ենք քաղաքական կոռեկտությունը»,- հայտարարել է նա: «Սենդի Հուք» դպրոցի պատահարը տեղի է ունեցել Նյութաուն քաղաքում 2012 թվականի դեկտեմբերի 14-ին: Քսանամյա Ադամ Լենզան իր մորը պատկանող ատրճանակով կրակել է 20 երեխայի եւ վեց մեծահասակների վրա, որից հետո ինքնասպան է եղել:
|