Yahoo-ի ղեկավար Մարիսա Մեյերը ընկերության աշխատակիցներին արգելել է տնից աշխատելը. Համապատասխան կարգադրություն է ուղարկվել ընկերության հազարավոր աշխատակիցների:
Ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ պետք է մինչեւ ընթացիկ տարվա հունիս տեղափոխվեն Yahoo-ի մոտակա գրասենյակներ կամ էլ աշխատանքից ազատվելու դիմում գրեն: Աշխատակիցներին ծանուցման մեջ ասվում է, որ «լավագույն աշխատանքի, շփման եւ համագործակցության համար պետք է աշխատել կողք կողքի»:
Yahoo-ի աշխատակիցները, սակայն, իրենց ղեկավարության նման լավատեսորեն չեն վերաբերվում գործընկերների հետ կողք կողքի աշխատելու հեռանկարին: Ներկայումս ընկերությունում աշխատում է 11,5 հազար մարդ, եւ նրանց մեծանասնությունը հեռակա աշխատելու արգելքի առթիվ նամակ էին ուղարկել All Things Digital հրատարակության խմբագրություն՝ «Ծառայողական եւ գաղտնի տեղեկություն, չվերուղարկել» մակագրությամբ:
All Things Digital հրատարակչությունը հեգնում է, որ հավանաբար Մեյերը նախատեսում էր ձեռք բերել սրճեփների եւ հովացուցիչների մեծ խմբաքանակ, հաղորդում է BFM.RU-ն:
Yahoo-ի նախկին աշխատակիցներից մեկը All Things Digital –ին հայտնել է, որ տանն աշխատելը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ աշխատել: «Քանի որ ես ստիպված գործ չեմ ունենում հիմար ծրագրավորողների հետ… Բացի դրանից 20 րոպեն մեկ ինձ չեն ընդհատում սուրճ խմելու, ֆուտբոլ խաղալու առաջարկով կամ էլ այն խոսակցություններով, թե աշխատում ենք լավագույն ժամանակներն անցյալում թողած ընկերությունում»: