Դուբայում այժմ կարելի է ճաշել, բոլորին նայելով վերեւից՝ բառի ուղղակի իմաստով:Այստեղ բացվել է աշխարհի ամենաբարձր ռեստորանը: Ռեստորանը կոչվում է "AT.mosphere” եւ տեղակայված է "Burj Khalifa” աշտարակի 122-րդ հարկում՝ երկրի մակերեւույթից 422 մետր բարձրության վրա: Այս ռեստորանում ճաշելու, եւ միաժամանակ շքեղ տեսարանով հիանալու հաճույքը ձեզ կարժենա ամենաքիչը 450 դիրհամ (122 USD) մեկ անձի համար, դա "At.mosphere”-ում նվազագույն պատվերի գումարն է: "At.mosphere”-ն ունի 80 տեղ, ինպես նաեւ եւս 120 տեղ նախատեսված է ռեստորանի ֆոեում, գրում է urgnam.com-ը: Նշենք նաեւ, որ այս ռեստորանը գտնվում է "At The Top” կոչվող աշխարհի ամենաբարձր դիտակետից ընդամենը երկու հարկ ներքեւ:
|