
Ամերիկացի մասնագետները պարզել են, որ կալցիում եւ վիտամին D պարունակող պրեպարատները չեն ամրացնում տարեց մարդկանց ոսկորները: Բացի այդ, դրանք մեծացնում են երիկամներում քարերի ի հայտ գալու ռիսկը: Զեկույցում նշվում է, որ ակտիվ կենսակերպ վարող անձինք վիտամինային հաբերի ընդունման կարիք չունեն, ասվում է զեկույցում: Անկախ փորձագետների հանձնաժողովը համոզիչ ապացույցներ չունի, որ վիտամինների եւ միկրոէլեմենտների ընդունումը նվազեցնում է ոսկրային կոտրվածքների ռիսկը: Միաժամանակ, բժիշկները կարծում են, որ կալցիումի եւ վիտեմին D-ի բնական ճանպարհով ստացումն անհրաժեշտ է: Նախկինում գիտնականներն արդեն զգուշացրել էին վիտամինների վնասի մասին:
|