Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 28 » Վարդերը եւ դրանց նշանակությունը
17:42
Վարդերը եւ դրանց նշանակությունը

Վարդերը զգացողություններն արտահայտելու լավագույն միջոցն են: Ձեզ մատուցված վարդի գույնը կարող է շատ բան պատմել նվիրողի զգացմունքների մասին: NEWS.am STYLE-ը ձեզ կօգնի հասկանալ վարդերի լեզուն:

Սպիտակ վարդեր

Մաքրության եւ անաղարտության խորհրդանիշ: Դրանք նվիրում են կնոջը, որով հիանում են: Հենց այս վարդերն են համարվում հավերժ եւ ուժեղ սիրո խորհրդանիշ:

Կարմիր վարդեր

Կարմիր վարդերը նույնպես սիրո խորհրդանիշ են: Դրանք խոսում են նվիրողի նվիրվածության եւ երախտագիտության, ձեր հանդեպ նրա կրքոտ եւ ուժեղ սիրո մասին:

Վարդագույն վարդեր

Նրբագեղության խորհրդանիշ: Եթե ցանկանում եք երախտագիտություն հայտնել, ավելի լավ է վառ վարդագույն վարդեր նվիրեք: Իսկ եթե ցանկանում եք արտահայտել ձեր համակրանքը, ապա նվիրեք նուրբ վարդագույն ծաղիկներ:

Դեղին վարդեր

Ըստ ժողովրդական համոզմունքի, դեղինը բաժանման գույնն է: Եթե ձեզ դեղին վարդեր են նվիրել, իմացեք, որ ձեր ընտրյալը ցանկանում է բաժանվել ձեզանից: Սակայն ընդունված է նաեւ դեղին վարդեր նվիրել դերասաններին եւ արտիստիկ բնավորությամբ մարդկանց. դա արեւի լույսի եւ հաջողության խորհրդանիշ է:

Դեղձագույն վարդեր

Համեստության դրսեւորում: Շատ «գործնական» ծաղիկներ են: Դրանք, որպես կանոն, նվիրում են օրվա հաջող ավարտի կապակցությամբ:

Սեւ վարդեր

Թախիծի եւ մահվան խորհրդանիշ:

Դիտումներ: 366 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև