
«Երբ սրտիդ աշխատանքը դադարում է, դու շարունակում ես «թվիթել» («When your heart stops beating, you`ll keep tweeting»)։ Նման կարգախոսով Twitter –ը մտադիր է նոր՝ LivesOn հավելված թողարկել։ Ստողծողները պատմել են, որ տեխնոլոգիան օգտատիրոջ մահից հետո թույլ կտա շարունակել հաղորդագրությունների հրապարակումը։ Այն «թվիթներ» կստեղծի օգտվողի նախկին հրապարակումներ, հաճախ օգտագործող բառերն ու ուսումնասիրությունները վերլուծելուց հետո։ Նաեւ՝ կրկին կհրապարակի հանգուցյալի հաճախ մեջբերած հաղորդագրությունները։ LivesOn-ը մտադիր են թողարկել արդեն մարտին, հավելվածը գործարկելու համար բավական է միացնել ծրագիրը եւ մատնանշել մահացած մարդուն։ Նշողը կարող է հեռացնել LivesOn-ի գրառումները, եթե իր կարծիքով դրանք հանգուցյալին դուր չէին գա, հայտնում է Think Digit-ը։ Ի դեպ, մահից հետո սոցցանցերում հուշ թողնելու փորձեր նախկինում արվել էին։ Օրինակ, Dead Social-ը, որը կա Facebook, Twitter եւ LinkedIn սոցցանցերում, մահացածների հարազատներին հնարավորոթյուն է տալիս «այն աշխարհից» գրառումներ կատարել նրա անունից։ Բայց մահացածի անունից սոցցանցի կողմից արվող գրառումները նորություն են, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
|