Ճապոնիայում, այսօր` մարտի 11-ին, երբ երկիրը նշում է 2011 թվականի ավերիչ երկրաշարժի եկու տարին, 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Ստորերկրյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի հատակին, մոտ 30 կմ խորության վրա, հաղորդում է Ճապոնական օդերեւութաբանական գործակալությունը:
Երկրաշարժն զգացվել է Միյաձակի, Կումամոտո եւ Կագոսիմա պրեֆեկտուրաների տարածքներում: Զոհերի, ավերածությունների եւ ցունամիիի վտանգի մասին տեղեկություններ չկան, հաղորդում է Vesti.FM-ն:
Երկու տարի առաջ, մարտի 11-ին Միյագի պրեֆեկտուրայի ափերին 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ, որը հսկայական ցունամի առաջ բերեց, որի բարձրությունը որոշ վայրերում հասնում էր 40 մետրի:
Արդյունքում զոհվեց մոտ 16 հազար մարդ, 3 հազար մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած: