Կիրակի, 12.04.2026, 05:12
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 18 » Ճապոնացիները ստեղծել են աշխարհում ամենափոքր գիրք
23:54
Ճապոնացիները ստեղծել են աշխարհում ամենափոքր գիրք
Ճապոնացիները ստեղծել են աշխարհում ամենափոքր գիրքը










Ճապոնիայում ստեղծել են աշխարհում ամենափոքր գիրքը, որն ունի  «Shiki no Kusabana» անունը եւ  ճապոներենից թարգմանաբար նշանակում է «Չորս եղանակի ծաղիկներ»։ 0,75-ը 0,75 միլիմետրի վրա գիրքն իրենից ներկայացնում է Ճապոնիայի բոլոր ծաղիկների ու բույսերի տեղեկատու,  իսկ այն պատրաստելու համար պահանջվել է ավելի քան ութ ամիս։

«Տոպպան» արտադրող ընկերությունը  հույս ունի, որ գիրքը Գինեսի ռեկորդների գրքի տարբերակով աշխարհում ամենափոքրը կճանաչվի։ Միկրոգրքի  22 էջերին զետեղված են ճապոնական ծաղիկների միաերանգ պատկերներ, հաղորդում է «Սկուկի.նետ»-ը։ 

Դրա չափսերը պատկերացնելու համար ռեկորդային ստեղծագործության հեղինակները գրքի համեմատական լուսանկար են արել  ասեղի ականջի ֆոնին։ Նույնիսկ ակնոցով հնարավոր չէ  տեսնել, թե ինչ է պատկերված դրա էջերին։

Իսկ որպեսզի մարդիկ կարողանան փոքրիկ գիրքը նայել, «Տոպպան» ընկերությունն այն պատրասետլ է ավելի մեծ չափսերով՝ հատուկ խոշորացնող ապակիով։ Այդպիսի նվերի արժեքը մոտավորապես 300 դոլար կլինի։

Հիշեցնենք, որ «Toppan Printing»  ընկերությունը 1964 թվականից միկրո գրքեր է ստեղծում եւ  կեղծիքը կանխելու համար հատուկ տեխնոլոգիա է օգտագործում։ Այժմ ամենափոքր գիրքը ցուցադրված է Տոկիոյում՝ Տոպպան տպագրության թանգարանում։

Դիտումներ: 314 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 3.0/1
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև