Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 24 » ՏՏ ոլորտից վախը դուրս է եկել. Բագրատ Ենգիբարյան
13:51
ՏՏ ոլորտից վախը դուրս է եկել. Բագրատ Ենգիբարյան

ՏՏ ոլորտից վախը դուրս է եկել. Բագրատ Ենգիբարյան

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այլեւս չի վախենում մրցակցությունից ու հավակնոտ ծրագրերից; Այդ մասին այսօր՝ փետրվարի 23-ին Աղվերանում ՏՏ ոլորտի լիդերների հանդիպման ժամանակ ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով՝ հայկական ՏՏ կազմակերպությունները նախկինի պես չեն բավարարվում աութսորսինգով (մասնակցություն այլ կազմակերպության տեխնոլոգիական ցիկլին), այլ միջազգային շուկա են մտնում սեփական արտադրանքով: Աճել է նաեւ միջազգային հեղինակավոր խոշոր կազմակերպությունների հետաքրքրությունը Հայաստանի ՏՏ ոլորտի նկատմամբ:

Ըստ Բագրատ Ենգիբարյանի՝ 2008 թ. ընդունված ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի միջանկյալ ցուցանիշները հիմնականում կատարված են՝ ՏՏ կազմակերպությունների թիվը հասել է 370-ի պլանավորված 400-ի համեմատ, տնային տնտեսությունների համակարգչային հագեցվածությունը գերազանցում է 50%-ը, ՏՏ ոլորտի արտադրողականությունը 1 աշխատողի հաշվով գերազանցում է 25 հազ. դոլարը (2006 թ. 17 հազ. դոլարի համեմատ), ՏՏ ոլորտի աշխատողների թիվը մոտեցել է 12 հազարի: ՏՏ ոլորտի եկամուտները ներկայում մոտ 250 մլն դոլար են, սակայն, ըստ Բ. Ենգիբարյանի՝ շատ կազմակերպություններ եկամուտը ցույց չեն տալիս, իրականում այդ թիվը 350-400 մլն դոլար է;

Բ. Ենգիբարյանը նշեց, որ ՏՏ ոլորտի ֆինանսավարոման հիմնական աղբյուրը շարունակում են մնալ դրամաշնորհները եւ Համաշխարհային բանկի միջպետական վարկերը, որոշ հույսեր կան վենչուրային հիմնադրամների հետ կապված: «Բանկային վարկերը մեզ հետաքրքիր չեն»,- ասաց Բ. Ենգիբարյանը:

Դիտումներ: 304 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև