Տղամարդիկ լիովին կպարտվեն սեռերի պատերազմում.այսպիսի հայտարարություն է արել Ավստրալիայից գիտնական Ջենի Գրեյվսը, հաղորդում է newsru.com-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ին։Տղամարդը որպես տեսակ կոչնչանա 5 մլն տարի անց, քանի որ Y-քրոմոսոմը, որը պատասխանատու է տղամարդկանց գեների համար, թույլ է և գտնվում է քայքայվում է։ Կնոջ X-քրոմոսոմը պարունակում է մոտ 1.000 գեն։ Ինչպես հայտնի է, կանանց մոտ կա երկու այդպիսի քրոմոսոմ (XX): Տղամարդու Y-քրոմոսոմն ի սկզբանե նույնպես այդքան գեն է ունեցել, սակայն հարյուրավոր մլն տարիների ընթացքում այն աստիճանաբար քայքայվել է՝ թողնելով ժամանակակից տղամարդուն 100 գենից էլ պակաս գեն։ Դրանցից մեկը SRY-գենն է, որը որոշում է երեխայի սեռը։ Գրեյվսը նշել է, որ այն դեպքում, երբ կանայք ունեն 2 X-քրոմոսոմ, տղամարդկանց մոտ միայն մեկն է, այն էլ «թույլ»։ Գիտնականի համար դա կարևոր պահ է, քանի որ զույգի առկայությունը X-ին թույլ է տալիս վնասված գեները փոխարինել։ Միևնույն ժամանակ, Y-քրոմոսոմը չունի նման զույգ, այդ պատճառով վնասված մասերը քրոմոսոմը չի կարող փոխարինել կամ շատ դժվարությամբ է հաջողվում։ Այդ պատճառով էլ տեղի է ունենում գեների աստիճանաբար վերացում։ Պրոֆեսորն ասել է. «Սա շատ վատ լուր է բոլոր տղամարդկանց համար, ովքեր հավաքվել են այստեղ»։ Նա նաև ասել է, որ Y-քրոմոսոմի գեների մեծամասնությունն «անպիտան աղբ» է։ Սակայն լավ լուրն այն է, որ «տղամարդկանց վերացման» գործընթացը կզբաղեցնի մոտ 5 մլն տարի։ Այլ փորձագետներ նշում են, որ «5 կամ 6 մլն տարին պետք է բավականացնի բժշկության զարգացմանը, որը կարող է ամեն ինչ շտկել»։ Գիտնականները կարծում են, որ քրոմոսոմները կարող են փոխարինել միմյանց, կամ ընդհանրապես կարող է մարդու նոր տեսակ հայտնվել։ Գրեյվսը կատակել է. «Իրականում գործընթացը, հնարավոր է, արդեն ընթանում է։ Որոշ տղամարդկանց մոտ դա տեսանելի է նույնիսկ առանց քրոմոսոմները ստուգելու»։
|