Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 8 » Թուրքիայում բեմադրվելու է «Անուշ» օպերան
17:17
Թուրքիայում բեմադրվելու է «Անուշ» օպերան

Թուրքիայում բեմադրվելու է «Անուշ» օպերան

Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, որը հանդիսանում է հայ ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան, կբեմադրվի նաեւ Ստամբուլում։

Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ՝ մատի 9-ին, 13-ին, 19-ին եւ ապրիլի 4-ին Շիշլիի քաղաքային մշակույթի կենտրոնում տեղի կունենան «Անուշ» օպերայի բեմադրությունները։

Ստամբուլում «Անուշ» օպերայի բեմադրության հեղինակն է Լեւոն Թաբերյանը, ով օպերայի մասին արել է հետեւյալ մեկնաբանությունը. «Ավելի ըմբոստ, ավելի թեժ, նոր մի Անուշ»։

Նշենք, որ Թումանյանի համանուն ստեղծագործության հիման վրա Արմեն Տիգրանյանի բեմականացրած «Անուշ» օպերան առաջին անգամ 1912-ի օգոստոսի 4-ին բեմ է բարձրացել Ալեքսանդրապոլի քաղաքային ժողովրդական տանը։

Դիտումներ: 283 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 5.0/1
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև