 Բրիտանական դերասան Թիլդա Սուինթոնը Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում այցելուների աչքի առջեւ քնել է ապակե տուփում: The Guardian-ի փոխանցմամբ, 52-ամյա դերասանուհին ապակու տակ քնել է մի ամբողջ օր: Սուինթոնի խոսքով, նա պատրաստվում է ինքնատեղակայումը մեկ տարվա ընթացքում կրկնել թանգարանի տարբեր անկյուններում: Քնած դերասանուհու ինստալյացիան կատարվում է նրա՝ «Հնարավոր է» խորագրով ներկայացումների շրջանակում, որը նա ցուցադրում էր 1995 թվականին՝ Լոնդոնի «Serpentine» պատկերասրահում եւ 1996-ին՝ Հռոմի «Barocco» թանգարանում: Հիշեցնենք, որ Թիլդա Սուինթոնը ճանաչում ձեռք բերեց այնպիսի ֆիլմերում դերերով, ինչպես «Ինչ-որ բան այն չէ Քեւինի հետ», «Լողափ», «Կոնստանտին. խավարի տիրակալը»:
|