Կիրակի, 12.04.2026, 01:55
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 28 » Թայվանում գտնվել է Հավայան կղզիներում կորած լուսանկարչական սարքը
17:47
Թայվանում գտնվել է Հավայան կղզիներում կորած լուսանկարչական սարքը
Թայվանում գտնվել է Հավայան կղզիներում կորած լուսանկարչական սարքը














 

Ամերիկացի կինը  հինգ տարի անց հետ է ստացել իր լուսանկարչական սարքը, որը լողալով  6 հազար կմ էր անցել: Ջորջիա նահանգի 32-ամյա բնակչուհի Լինդսի Սքելենը Հավայան կղզիներում հանգստանալու ժամանակ սարքը պատահաբար գցել էր օվկիանոսը, տարիներ անց այն հայտնաբերվել է Թայվանի ափերում, հաղորդում է Daily News America-ն:

Սարքը  հայտնաբերել է China Airlines ավիաընկերության աշխատակից Դուգլաս Չենգը: Դրա հիշողության քարտը բոլորովին չէր վնասվել, եւ հնգամյա վաղեմության լուսանկարները հայտնվել են Facebook-ում: Սոցցանցի օգտվողներն սկսել են ակտիվորեն տարածել եւ վերջապես դրանք տեսել է Լինդսի Սքելենը:  China Airlines ընկերությունը Սքելենին նույնիսկ առաջարկել է հատուցել սարքը հետ ստանալու համար  Թայվան մեկնելու բոլոր ծախսերը, գրում է NEWSru.com-ը:

Աղջիկը Հավայան կղզիներում հանգստացել էր 2007թ., որտեղ Սեւ ժայռ ափի մոտ գիշերային լողորդության ժամանակ սարքը դուրս էր պրծել նրա ձեռքերից: Երբ ալիքները այն դուրս էին նետել Թայվանի ափերում, սարքը պատված էր եղել ջրիմուռներով եւ խեցիներով, սակայն ջրակայունության շնորհիվ, այն  անվնաս էր մնացել:

Դիտումներ: 308 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև