Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 2 » Թանգարանի նկուղում մամոնտի 200 հազար տարվա կմախք կա
18:14
Թանգարանի նկուղում մամոնտի 200 հազար տարվա կմախք կա
Թանգարանի նկուղում մամոնտի 200 հազար տարվա կմախք կաԳերմանիայում Նախնադարյան պատմության թանգարանի աշխատակիցները մաքրություն անելիս նկուղում պատահաբար մամոնտի 200 հազար տարվա կմախք են հայտնաբերել: Հայտնում է Bild թերթը:

«Մեզ շտապ պետք է վայր, քանի որ մենք օրենքով պարտավոր ենք պահպանել այն ամենը, ինչ երբևէ հայտնաբերվել է: Ամենահին գտածոները պահվում են մեր նկուղներում շուրջ 200 տարի»,- հայտարարել է տնօրենը:

Ըստ թերթի տեղեկությունների՝ հնագույն կենդանու կմախքը պահպանվել է մեկ այլ հայտնի մամոնտի մնացորդների հետ: Դրանք հայտնաբերվել էին 1953 թվականին, Բրաունսբեդրայում: Այդ ժամանակից դրանք գտնվում են մի արկղում, և քանի որ թանգարանի տարածքն ընդլայնվում է ավելի դանդաղ, քան նոր գտածոների ի հայտ գալը, ոչ ոք ուշադրություն չի դարձրել, որ այնտեղ ոչ թե մեկ, այլ երկու կմաղք կա:

Չի հաղորդվում՝ հայտնաբերված կմախքը կդառնա թանգարանի ցուցադրության մի մա՞ս, թե՞ հետազոտությունների համար կհանձնվի գիտնականներին:

Դիտումներ: 574 | Ավելացրել է: ARS11 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև