Ճապոնական Dentsu Inc. Ընկերությունը հայտարարել է Aegis Group plc.-ի հետ միաձուլման մասին: Այդ գործընթացը տեւել է ավելի քան կես տարի: Հիմա նախկին Aegis Group ընկերության բոլոր ցանցային ընկերությունները (Carat, iProspect, Isobar, Posterscope, Vizeum եւ Aztec) շարունակում են իրենց աշխատանքը Aegis Media բրեդի ներքո:
Dentsu Group-ը ներկայումս ներկայացուցչություններ ունի աշխարհի 110 երկրներում: Ընկերությունում, ընդհանուր առմամբ, աշխատում է 36 հազար մասնագետ: Գովազդային գործակալությունը միակ գլոբալ ցանցն է, որը ստեղծվել է թվային տեխնոլոգիաների դարաշրջանում եւ այդ պայմաններում աշխատելու նպատակով, հաղորդում է Expert.ru-ն:
Dentsu Group-ը գործողությունների պլան է մշակել, որը հետագայում պետք է հանգեցնի եկամուտների առավել կատարյալ կառուցվածքի եւ մրցակցային առավելության: Ապագայում Dentsu Group-ը կշարունակի ներդրումներ անել իր բիզնեսում եւ նոր ընկերություններ գնել, որոնք կարող են խթանել հետագա աճը: