Երեքշաբթի, 14.04.2026, 18:49
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 25 » Ստամբուլում մեկ տոննա ոսկով լի թուրքմենական օդանավ են ձերբակալել
21:42
Ստամբուլում մեկ տոննա ոսկով լի թուրքմենական օդանավ են ձերբակալել

Ստամբուլում մեկ տոննա ոսկով լի թուրքմենական օդանավ են ձերբակալել

Ստամբուլի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է «Թուրքմենական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավը, որում ավելի քան մեկ տոննա ոսկե սալիկներ են եղել: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 22-ին, հաղորդում է «Գունդոգար»-ը` վկայակոչելով թուրքական Askam թերթը: Օդանավն ուղեւորվում էր Աշգաբադ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` պարզվել է, որ բեռի սեփականատերերը թուրքական Polimeks շինարարական կազմակերպությունն է, որը վաղուց Թուրքմենստանում զբաղվում է շինարարական նախագծերով: Փաստաթղթերով, օդանավում սանտեխնիկա է եղել: Չգրանցված ոսկու ընդհանուր քաշը կազմել է 1,3 տոննա:

Այդ միջադեպից հետո ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ պնդում է, որ բեռն օրինական էր տեղափոխվում: Ընկերությունը հայտարարել է, որ օդանավում ոսկու քաշը անհամեմատ քիչ է եղել մամուլում հրապարակվածից, ընդամենը 190 կգ: Ընկերությունը մտադիր էր ոսկին օգտագործել շինարարական նյութեր գնելու համար «այն երկրներում, որտեղ միջազգային էմբարգոյի պատճառով անհնար է բանկային փոխանցումներ կատարել»:

Polimeks ընկերությունը Թուրքմենստանում աշխատում է շուրջ 17 տարի: Վերջերս ընկերությունն Աշգաբադում հաղթել է 2,2 մլրդ դոլար արժողությամբ տենդերը:

Դիտումներ: 291 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև