 Apple ընկերության հիմնադիրներից Սթիվ Ջոբսը ճապոնական կոմիքսների հերոս կդառնա: Ըստ CNET-ի, Ջոբսի կենսագրությունը կոմիքսի տեսքով հրատարակվելու է կանացի Kiss ամսագրի էջերում: Դրա հիմքում լինելու է ամերիկյան լրագրող Ուոլթեր Այզեքսոնի կողմից գրած եւ Ջոբսի կողմից հաստատված կենսագրությունը: Կոմիքսի պատրաստման ուղղությամբ աշխատում է նկարչուհի Մարի Յամաձակին, ով հայտնի է ապագայում թափառող հռոմեացի Լյուցիուսի մասին Thermae Romae մանգայի ստեղծմամբ: Իսկ Sony Pictures ընկերությունը ծրագրում է Սթիվ Ջոբսի մասին ֆիլմ նկարահանել, որի հիմքում նույնպես Այզեքսոնի գիրքը կլինի: Հիշեցնենք, որ Սթիվ Ջոբսի մահից անմիջապես հետո, 2011 թվականին, Bluewater Productions ընկերությունը նրա կենսագրությունը թողարկեց կոմիքսի տեսքով:
|