Հունվարի 16-ին Մոսկվայի կենտրոնում` Պովարսկայա փողոցում սպանվել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը, ով ավելի շատ հայտնի է որպես «օրենքով գող `Դեդ Հասան։
«Ինտերֆաքս, լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուսոյանին գնդակահարել են տեղական ժամանակով ժամը 14։30 «Կարետնի դվոր ռեստորանից դուրս գալիս, մարդասպանը օգտագործել է օպտիկական նշանառության սարքով հրացան։
Ուսոյանը համարվում էր հետխորհրդային տարածքում ամենահեղինակավոր քրեական առաջնորդներից մեկը, նա չորս դատվածություն ուներ, քրեական «կարիերան սկսել էր դեռ 19 տարեկանից։
2010 թվականին «Դեդ Հասանի» նկատմամբ արդեն մի մահափորձ կատարվել էր, դրա հետեւանքով նա հրազենային վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։
Զենքը, որով սպանել են նրան , քռեական աշխարհում , հայտնի է որպես` փիղ սպանելու հրացան: