Կիրակի, 12.04.2026, 07:26
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 26 » Սուզորդը հազիվ է փրկվել սպիտակ շնաձկան կեր դառնալուց
19:34
Սուզորդը հազիվ է փրկվել սպիտակ շնաձկան կեր դառնալուց


Հարավաֆրիկյան հանրապետությունում սպիտակ մեծ շնաձուկը հարձակվել է սուզորդի վրա: Կանադացին ու կինը ՀԱՀ-ում իրենց մեղրամիսն էին անցկացնում:

Միջադեպը տեղի է ունեցել աֆրիկյան Գանսբաաի գյուղի մոտ: Որոշելով օգտվել գրավիչ ատրակցիոններից մեկից` կանադացին հագել է ակվալանգով հիդրոկոստյումն ու մտել երկաթյա վանդակի մեջ: Նրան սկսել են դանդաղ իջեցնել ջուրը, որտեղ շնաձկներ էին վխտում: Ռոջեր անունով կանադացու համար դա կարող էր մահով ավարտվել:

Հանկարծ վանդակի է մոտեցել ահռելի շնաձուկը, ում Ռոջերն ինքն էր կանչել` գլուխը դուրս հանելով: Նա, սակայն, մնացել է այդ դիրքում, եւ շնաձուկը հարձակվել է վանդակի վրա: Բարեբախտաբար վերջին պահին կանադացին հետ է քաշել գլուխը:

Ռոջերի ընկերը` Բրայան Պալմերը, ով տեսանյութը տեղադրել է YouTube-ում, նշել է, թե տեղի ունեցածին նայել է հմայվածի պես, սակայն չի պատկերացրել, թե ինչպես կարելի է օգնել ընկերոջը:

Դիտումներ: 272 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև