
Սուդանի Սեդեինգ բնակավայրում հնագետները 35 բուրգ են հայտնաբերել` գերեզմաններով: Բուրգերի տարիքը, մոտավոր հաշվարկներով, ավելի քան 2 հազար տարի է: Դրանք կառուցվել են Քուշ թագավորության (մ.թ.ա. VIII-IV դարեր) շրջանում: Կուշը սահմանակցել է Եգիպտոսին, իսկ ավելի ուշ` Հռոմեական կայսրությանը: Գիտնականները չեն բացառում, որ բուրգեր կառուցելու մտահղացումը Կուշի կառավարիչների մոտ ծնվել է հարեւան Եգիպտոսում բուրգերը տեսնելուց հետո: Հնագետներին զարմացրել է այն, թե որքան իրար մոտ են կառուցված բուրգերը: Ամենամեծ բուրգերի երկարությունը հիմքի մոտ կազմում է 7 մետր, իսկ ամենափոքրերը` 75 սմ, գրում է FoxNews-ը:
|