Կիրակի, 12.04.2026, 06:28
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 30 » Սոսո Պավլիաշվիլիին կասկածում են ընկերոջ սպանության համար
14:40
Սոսո Պավլիաշվիլիին կասկածում են ընկերոջ սպանության համար

Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիին կասկածում են 2012 թվականի նոյեմբերին վրացի գործարարի սպանությանն առնչություն ունենալու համար:

Lenta.RU-ն, հղում կատարելով «Грузия Online»-ին, հաղորդում է, որ վրացական դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել երգչի նկատմամբ: Հետաքննության տվյալներով, հենց Սոսո Պավլիաշվիլին է եղել 43-ամյա Ավթանդիլ Ադուաշվիլիի սպանության պատվիրատուն, ում մարմինը գտել էին սեփական ավտոմեքենայում:

Հատկանշական է, որ սպանված գործարարը համարվում էր Պավլիաշվիլիի ընկերը: Սպանությանն առնչության կասկածանքով մինչ այժմ ձերբակալվել է 6 մարդ՝ ներառյալ Սոսո Պավլիաշվիլիի փեսան՝ Վախթանգ Չխապելիան (քրոջ ամուսինը): Վրաստանի իշխանությունները նրան կալանավորելու ուղղությամբ միջոցներ կձեռնարկե՞ն, թե՝ ոչ, չի հաղորդվում:

Դիտումներ: 333 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև