
TeleGeography ընկերության հետազոտությունը ցույց է տվել, որ ինտերնետի միջոցով Skype-ը նվաճել է միջազգային հեռախոսազանգերի մեկ երրորդ մասը, ինչը բացարձակ ռեկորդ է հեռախոսային ծառայություններ մատուցող բոլոր սերվերների համար: Skype-ը հայտնի ծառայություն է, որը թույլ է տալիս ինտերնետի միջոցով անվճար ձայնա- եւ տեսազանգեր կատարել, ֆայլեր ու հաղորդագրություններ ուղարկել: Նա մրցակցում է բազմաթիվ այլ մեսենջերների եւ սոցիալական ցանցերի հետ, այդ թվում Google+-ի հետ, որն, ի տարբերություն Skype-ի, թույլ է տալիս անվճար խմբակային տեսակոնֆերանսներ անցկացնել: Այդուհանդերձ, Skype-ի վարկանիշը շարունակում է աճել: Վերլուծաբանների հավաքած տվյալները ցույց են տալիս, որ հեռախոսային թրաֆիքի ընդհանուր ծավալը 2012-ին աճել է ընդամենը 5 տոկոսով եւ կազմել 490 մլրդ րոպե: Այդուհանդերձ, Skype-ի ներսում թրաֆիքի ծավալը նախորդ տարի աճել է 44 տոկոսով եւ կազմել 167 մլրդ րոպե, ինչը մի փոքր քիչ է շուկայի 1/3-ից:
|