
«Սինոփսիս» ընկերությունը (ինտեգրալ սխեմաների եւ համակարգերի նախագծում, ստուգում եւ արտադրություն) երեկ հայտնել է 2013 ֆինանսական տարվա առաջին քառորդի տվյալները (ԱՄՆ-ում ֆինանսական տարին սկսում է հոկտեմբերից): Ըստ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության՝ 2013 ֆինանսական տարվա առաջին քառորդի համար «Սինոփսիսը» հայտնել է 475.1 մլն ԱՄՆ դոլար եկամտի մասին, որը գերազանցում է 2012 ֆինանսական տարվա առաջին քառորդի 425.5 մլն ԱՄՆ դոլարը 11.7 տոկոսով:«2013թ. ֆինանսական տարվա առաջին քառորդի արդյունքներով մեր ընկերության գործունությունը, տեխնոլոգիական առաջընթացը եւ հաճախորդների ներգավվածությունը կայուն հիմքի վրա է», - ասել է «Սինոփսիսի» նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը:
|