
Շվեյցարիայում գիտնականները զբաղված են մարդկության պատմության մեջ առաջին տնային ռոբոտի մշակման աշխատանքներով: Նախագծի կազմակերպիչները համարում են, որ նման ռոբոտների թողարկումը թույլ կտա մարդկությանը լուծել ծերացման հետ կապված խնդիրները: Ռոբոտը պետք է օգնի տնային գործերում եւ հոգ տանի տարեցների մասին: Նախատեսվում է, որ այդ աշխատանքները կավարտվեն 2013-ի մարտին: Մեխանիկական օգնականն ստացել է նախնական Roboy անունը: Գիտնականների ծրագրերի համաձայն, հումանոիդը կունենա 1,2 մետր հասակ: Նրա կմախքը կմիացնեն սինթետիկ մկաններով, իսկ մարմնի վերին մակերեւույթը կծածկեն էլաստիկ մաշքով: Սպասվում է, որ Roboy-ը ոչ միայն մարդու կհիշեցնի, այլեւ ինքն էլ կկարողանա հիշել մարդկանց դեմքերը: 21-րդ դարի տեխնիկայի հրաշքի վրա աշխատում են Շվեյցարիայի 16 գիտական միավորումներ: Ռոբոտի նույնիսկ մեկ նմուշի պատրաստման ծախսերը բավական մեծ են, նախագծում պետք է ներդնել շուրջ 500 հազար եվրո, հաղորդում է «ԻնտերՆովոստին»:
|