Երկնքից ընկած քարերի մակերեսի վրա հայտնաբերվել են այլմոլորալային ծագման կենսաբանական կառուցվածքներ: Խոսքը երկնաքարի կտորների մասին է, որոնք ընկել են Շրի Լանկայում անցած տարի դեկտեմբերի վերջին, հաղորդում է Technology Review-ն:
Համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են երկնաքարի 628 կտոր: Փորձաքննության արդյունքները ցույց են տվել օրգանական նյութերի եւ ածխածնի մեծ քանակություն:
Բացի այդ, մասնագետները քարի կտորների ներսում կլոր ձեւերով կառուցվածքներ են նկատել, որոնք նման են քարացած ջրիմուռի: Նրանց տրամագիծը գերազանցել է 0,1 միլիմետրը: «Ջրիմուռի» մակերեսին նկատվել են թելանման ձեւեր, որոնք կարող են ոչ երկրային բույսերի մասնիկներ լինել: Գիտնականները վստահ են, որ իրենց կողմից հայտնաբերված օրգանական միացություններն այլմոլորակային ծագում ունեն: