Կիրակի, 12.04.2026, 01:55
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 13 » Շքեղ, արագընթաց Azimut Grande 120SL զբոսանավը
16:39
Շքեղ, արագընթաց Azimut Grande 120SL զբոսանավը
Շքեղ, արագընթաց Azimut Grande 120SL զբոսանավըԿաննի նավաշոուին հաջողությամբ կայացավ Azimut Grande 120SL սուպերզբոսանավի դեբյուտը: 36 Մետրից մի փոքր պակաս երկարությամբ նավը, Azimut Benetti Group կոնցեռնի ամենաբացառիկ եւ կարեւոր զբոսանավերից է: Բացի դրանից իտալական դիզայնի վառ օրինակ է:

Արտաքին տեսքի հեղինակը` ճարտարապետ Ստեֆանո Ռիջինի եւ ներքին համադրությունը հռոմեացի դիզայներ Կառլո Գալեացի: Azimut Grande 120SL - Benetti զբոսանավերի բրենդի բարձրտեխնոլոգիական արտադրության մի հավակնոտ ծրագիր է ուղված հանգստի բարձրագույն հարմարավետությանը:
(8 ֆոտո)

1. Azimut Grande 120SL Սպորտային արտաքին տեսքով, հիմնական գունային լուծումները սպիտակի եւ ոսկեզօծի համադրությամբ:


2. Շնորհիվ Rolls-Royce կրկնակի շիթային շարժիչի զբոսանավը ապահով սուրում է ճեղքելով ալիքները ծովային տարածությունում, զարգացնելով մինչեւ 36 հանգույց տպավորիչ րագություն:


3. Զբոսանավը ամբողջ երկարությամբ հատվածաբար ներառել է ստեղծագործական դիզայնի բոլոր բազմազանությունները, դասականից մինչեւ մոդեռն:


4 Նույնիսկ ներքին հարդարման օգտագործված նյութերի` մուգ Զեբրանո փայտը հիանալի համադրություն է կազմել կրեմագույն կաշվի հետ, պողպատի եւ ապակու մասերը իրար հետ: 
Անցնելով մուտքից անմիջապես աչքի է զարնում հարմարավետ արևային վաննաների ընդունման եւ մաքուր օդում հանգստանալու շեզլոնգ աթոռները: Սրահում գտնվող ճաշասեղանը նախատեսված է 8 անձի համար, հարդարանքը` հատակը սպիտակ մարմար ավելի վեր պատերի մետաղական մասերի ոսկեզօծ նախշերով:


5. Ընդհանուր առմամբ Azimut Grande 120SL ունի հյուրերի 4 նավասենյակներ, ներառյալVIP-նախատեսված 8 անձի համար:


6. Զբոսանավի տիրոջ սենյակը 43 քառ. մ է, նման է գլխավոր սրահի դիզայնին: Բացի կողային լուսամուտներից , բնական լույսով է լուսավորվում վերեւի լուսամուտներից:



7. Նավի բոլոր հյուրասենյակները տեղաբախշված են ներքին տախտակամածում: Դրանցից յուրաքանչյուրը կահավորված է զգեստապահարանով եւ լողասենյակով, որում ցնցուղ ընդունելու մեծ խցիկ կա:


8. Առաջնային տախտակամածում կարելի է հանգստանալ U-ձեւ բազմոցներին հետեւելով ծովային բնապատկերին, ընդունելով օրինակ ռելաքս կամ ջակուզի:


Դիտումներ: 335 | Ավելացրել է: ARS11 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև