Կիրակի, 12.04.2026, 06:56
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 29 » Շակիրան սեփական օծանելիքն է թողարկել
15:40
Շակիրան սեփական օծանելիքն է թողարկել

Փարիզում կայացել է կոլումբիական երգչուհի Շակիրայի «S» օծանելիքի շնորհանդեսը:

Ըստ Eonline.com-ի, 36-ամյա երգչուհին շնորհանդեսին ներկայացել է մուգ գույնի կաշվե տաբատով, սեւ ժանեկավոր կարճ շապիկով, բարձրակրունկ կոշիկներով. կերպար, որն ամենեւին չի համապատասխանում վերջերս մայր դարձած կնոջը, այլ, թերեւս, այն ժամանակներին, երբ լատինաամերիկյան խռովարարուհին բոցավառում էր համերգասրահներն իր «Tango» հիթով: Բույրը, որ երգչուհին նկարագրում է որպես «ծաղկային» եւ «մուշկի», Իսպանիայում վաճառվում է 2010 թվականից: Սակայն Ֆրանսիայում այն հասանելի դարձավ միայն հիմա:

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ Շակիրան եւ նրա ընկերը, ֆուտբոլիստ Ժերար Պիկեն առաջնեկ ունեցան, ում կոչեցին Միլան:

Դիտումներ: 307 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև