 Բրազ5իլական «Սանթոսը» նոր պայմանագիր է առաջարկել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին: Այդ մասին հայտարարել է 21-ամյա ֆուտբոլիստի հայրը: «Սանթոսը» նոր պայմանագիր է առաջարկել մեզ: Կարճատեւ դադարից հետո ակումբի ղեկավարության հետ կքննարկենք նոր համաձայնագրի պայմանները»,- Նեյմարի հոր խոսքը փոխանցում է Sky Sports-ը: Հիշեցնենք, որ Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» «Ռեալը» եւ «Մանչեսթեր Սիթին»: Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2014-ին:
|