Samsung ընկերությունը Բարսելոնայում անցկացվող Mobile World Congress (MWC) ցուցահանդեսում ներկայացրել է Galaxy Note 8.0 պլանշետը՝ 8 դյույմ անկյունագծով, այն ունի բջջային մոդուլ, որը թույլ է տալիս զանգեր կատարել:
Galaxy Note 8.0-ն ունի քառամիջուկ Cortex-A9 պրոցեսոր՝ 1,6 գՀց հաճախականությամբ, 2 գբ օպերատիվ հիշողություն, 16 կամ 32 գբ ներքին հիշողություն: Նաեւ ունի մինչեւ 64 գբ հիշողությամբ microSD քարտերի տեղ: Էկրանի թողունակությունը 1280х800 է, գրում է BFM.RU-ն:
Galaxy Note 8.0-ի զանգվածը 338 գրամ է, աշխատում է Android 4.1.2. օպերացիոն համակարգով: Չափսերն են՝ 21х13,6х0,8 ամ: Samsung Galaxy Note 8.0-ն հիմնական երկրներում, նաեւ՝ ԱՄՆ-ում, վաճառքի կհանվի 2013թ. II քառորդում: Գնի մասին առայժմ տեղեկատվություն չկա: