Կիրակի, 12.04.2026, 04:26
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 2 » Րաֆֆի Հովհաննիսյանը «Skype»-ի միջոցով կդիմի Գլենդելում ցույցի մասնակիցներին
20:34
Րաֆֆի Հովհաննիսյանը «Skype»-ի միջոցով կդիմի Գլենդելում ցույցի մասնակիցներին

Րաֆֆի Հովհաննիսյանը «Skype»-ի միջոցով կդիմի Գլենդելում ցույցի մասնակիցներին

Հայկական ընդդիմության առաջնորդ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 3-ին «Skype»-ի միջոցով կդիմի ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի Սուրբ Մարիա տաճարի բակում Հայաստանի համար անցկացվող ցույցի մասնակիցներին: Այս մասին հայտնում է «Asbarez»-ը:

«Ցույցը կազմակերպվել է ԱՄՆ արեւմտյան մասում գտնվող ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեի եւ հայկական ուրիշ կազմակերպությունների կողմից: Ցույցը նախատեսվել է ի նշան համերաշխության Հայաստանի ժողովրդի հետ, ով փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո շարժում է կազմակերպել ընտրությունների ժամանակ կատարված խախտումների եւ կեղծիքների դեմ` պահանջելով` Հայաստանում վերականգնել ժողովրդավարական նորմերն ու սոցիալական արդարությունը: ՀՅԴ-ն, միանալով շարժմանը` հայտարարել է, որ մնալու է ժողովրդի հետ, անխտիր օգնելու է հայ ժողովրդի ձգտումներն առաջ տանելու հարցում եւ Հայաստանում վստահության վերականգնմանը»,- գրել է պարբերականը:

Դիտումներ: 259 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև