Ռոստովում Նիկիտա եւ Տատյանա Վիշլովների ընտանիքում յուրահատուկ կենդանի է լույս աշխարհ եկել: Երկու տարեկան Նոչկան 4 կատվիկներ է լույս աշխարհ բերել, որոնցից մեկը երկու գլխանի է: Ընդ որում, մյուս կատվիկների մոտ արատներ չեն եղել:
Անասնաբուժական կլինիկայի բժիշկ Տատյանա Վոտինովան պատմել է, որ աշխատանքի 7 տարվա ընթացքում առաջին անգամ է երկգլխանի կենդանի տեսնում: «Կատվիկը բացարձակապես առողջ է ծնվել եւ մենք ուշադիր կհետեւենք նրա զարգացմանը: Թեեւ իր յուրահատկությանը, նորածին կատվիկը լավ ուտում է, թեեւ օգնությամբ: Մենք տերերին խորհուրդ տվեցինք նրան կերակրել ռետինե խողովակով»:
Վիշլովները որոշել են չքնեցնել կենդանուն:
Պարզվել է, որ նման դեպք գրացվում է միլիոն ծնունդից մեկի դեպքում, հաղորդում է «Բլոկնոտը»: