Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 18 » Ռուսաստանում ցանկանում են երկնաքարերից պաշտպանվել աստղադիտակներով
16:18
Ռուսաստանում ցանկանում են երկնաքարերից պաշտպանվել աստղադիտակներով

Ռուսաստանում ցանկանում են երկնաքարերից պաշտպանվել աստղադիտակներով

Չելյաբինսկի երկնաքարն ընկել է Արեւի կողմից, որի լուսավորության պատճառով աստղադիտակներով չի նկատվել նրա անկումը, հայտարարել է ՄՊՀ Շտերնբերգի անվան Աստղագիտական ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Լամզինը: «Բայց եթե այն ընկներ գիշերով, մեր ՄԱՍՏԵՐ աստղադիտակների ցանցը կարող էր հետեւել նրան»,- ասել է Լամզինը լրագրողներին:

ՄԱՍՏԵՐ աստղադիտակները կարող են հետեւել Տիեզերքում գիսաստղերին, երկնաքարերին,տիեզերական աղբի օբյեկտներին: Համակարգի մեջ մտնում են Տունկինյան հովիտում, Մոսկվայի տարածաշրջանում, Կիսլավոդսկում, Ուրալում, Բլագովեշենսկիեում տեղադրված աստղադիտակները, հայտնում է ՌԻԱ Նովոտին:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ՌԳԱ-ն առաջարկել է ստեղծել աստղադիտակների ցանց եւ հաստատել տիեզերական սպառնալիքների գծով Դաշնային նպատակաին ծրագիր` կանխատեսելու եւ հետազոտելու համար երկնաքարերը, որոնք կարող են ընկնել Երկրի վրա: Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 58 մլրդ ռուբլի` 10 տարվա համար:

ՌԳԱ աստղագիտական Ինստիտուտի բաժնի ղեկավար Լիդիա Ռիխլովայի խոսքով` նպատակային ծրագրին հավանություն է տվել Ռոսկոսմոսը եւ այն ներկայացվել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին:

Մասնավորապես, Ռիխլովան առաջարկել է արդիականացնել եղած  60 սանտիմետր ոսպնյակային տրամագծով աստղադիտակները, ինչպես նաեւ աստղադիտակների կողմից տեղեկություններ ստացող համակարգչային մշակման մեթոդները: Բացի այդ, Ռիխլովայի կարծիքով` Ռուսաստանում անհրաժեշտ է ստեղծել երկու մետր ոսպնյակային տրամագծով երկու-երեք  աստղադիտակներ, 40 սանտիմետր ոսպնյակով աստղադիտակների ցանց, ինչպես նաեւ վերլուծական կենտրոն:

Փետրվարի 15-ին Չելյաբինսկում երկնաքարային անձրեւ է եղել:Ըստ  NASA-ի գնահատականի` Երկրի մթնոլորտ է մտել  մոտ 10 հազար տոննա քաշով երկնաքար: 19-50 կիլոմետր բարձրության վրա երկնաքարը պայթել է: Երկնաքարի բեկորները հայտնաբերել են Չելյաբինսկ տարածաշրջանի Չեբարկուլ լճի մոտակայքում:

Դիտումներ: 306 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև