
«Ռոսսելխոզնադզոր»-ին ենթակայության տակ գտնվող «Կենդանիների պաշտպանության դաշնային կենտրոնը» Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ H1N1 տեսակի խոզագրիպի դեմ պատվաստանյութ է մշակել: «ԿՊԴԿ մասնագետների լաբորատոր եւ արտադրական փորձարկումների ընթացքում մշակվել է կենդանիների համար անվնաս դեղամիջոց, որը նպաստում է գրիպի դեմ լարված եւ տեւական իմունիտետի ձեւավորմանը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ այսօրվա դրությամբ H1N1 տիպի գրիպը լուրջ վտանգ է ներկայացնում վայրի եւ ընտանի կենդանիների համար ոչ միայն Ռուսաստանում, այլ ողջ աշխարհում:
|