
Ռուսաստանի քաղաքացի Ժերար Դեպարդիեն փետրվարի 23-ին մշտական գրանցում է ստացել Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում։ Այդ մասին ասել է հանրապետության տպագրության նախարար Վալերի Մարեսեւը։ Դեպարդիեն գրանցվել է Սարանսկի կենտրոնի նորակառույցում՝ իր հին ընկերոջ՝ «Գոսֆիլմոֆոնդ»-ի տնօրեն Նիկոլայ Բորոդաչյովի ազգականի տանը։ Նոր գրանցմամբ անձնագիրը ստանալով՝ դերասանն ասել է՝ «Փառք Ռուսաստանին, փառք Մորդովիային։ Սա նավթ ու գազ չունեցող տարածաշրջան է, բաց հարուստ է գաղափարները կյանքի կոչող մարդկանցով»։ Ըստ Lenta.ru-ի՝ Դեպարդիեն ընդգծել է, որ Մորդովիայում գրանցվելու որոշումը պաշտոնական չէ, այլ լուրջ եւ մտածված, պայմանավորված է Ռուսաստանում եւ Մորդովիայում հաճախ լինելու հանգամանքով։ Դերասանը մտադիր է ապագայում Մորդովիայում սեփական տուն կառուցել եւ ռեստորան բացել։
|