Բրազիլիայի ազգային հավաքականի եւ «Աթլետիկո Մինեյրո» ակումբի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մարտի 21-ին նշում է ծննդյան 33-ամյակը:
2005թ. «Ոսկե գնդակի» դափնեկիրը 2004-ին եւ 2005-ին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՖԻՖԱ-ի վարկածով, իսկ 2002-ին Բրազիլիայի հավաքականի օգնել է դառնալ աշխարհի չեմպիոն:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռոնալդինյոն հանդես է եկել բրազիլական «Գրեմիոյում», «Ֆլամենգոյում», ֆրանսիական ՊՍԺ-ում, կատալոնական «Բարսելոնայում» եւ իտալական «Միլանում»:
«Բարսելոնայի» կազմում բրազիլացին դարձել է Իսպանիայի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ «Միլանի» կազմում՝ A Սերիայի հաղթող:
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին Ռոնալդինյոյին չի հրավիրել Իտալիայի թիմի հետ ընկերական խաղին, սակայն 33-ամյա բրազիլացին շարունակում է անկրկնելի ֆուտբոլ ցուցադրել: