Ռիհաննան սիրելիի՝ Քրիս Բրաունի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո անցավ շատ ակտիվ աշխատանքային գործունեության: Ինչպես պարզվում է, դա վատ է անդրդարձել երգչուհու առողջության վրա. բժիշկները խստորեն պատվիրել են հետաձգել բոլոր համերգները և հանգստանալ: Ծանրաբեռնվածությունը, սակայն, միակ խնդիրը չէ. Ռիհաննան, ինչպես պնդում են բժիշկներն ու ընկերները, շատ անկանոն կյանք է վարում:«Ռիհաննան սիրում է խնջույքներ, խմել, ծխել…., բայց հիմա նա պատրաստ է միանգամայն նոր կյանք սկսել», - երգչուհու առողջությամբ անհանգստացած լրատվամիջոցներին հավատացրել է նրա ընկերներից մեկը: Աղբյուրը` LADYNEWS.am
|