Կիրակի, 12.04.2026, 08:35
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 30 » «Քրիստոսն իր արյամբ մաքրեց երկիրը մեղքից, և ճիշտ չէ այլ գույներով հավկիթը ներկելը»
14:55
«Քրիստոսն իր արյամբ մաքրեց երկիրը մեղքից, և ճիշտ չէ այլ գույներով հավկիթը ներկելը»
«Քրիստոսն իր արյամբ մաքրեց երկիրը մեղքից, և ճիշտ չէ այլ գույներով հավկիթը ներկելը»
Պետք չէ Զատիկի օրը այցելել գերեզմաններ, սխալ է ուրախությունը տխրության հետ խառնելը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տեր Շմավոն քահանան`հավելելով, որ հանգուցյալներին այցելությունները պետք է լինեն տոնի հաջորդ օրը: 

«Այժմ Ավագ շաբաթվա մեջ ենք, երկու օր առաջ Ավագ հինգշաբթին էր`Քրիստոսի խաչելության օրը, իսկ այսօր երեկոյան տեղի կունենա ճրագալույց, և երեկոյից կսկսենք նշել տոնը»,-ասաց նա: 

Քահանան հայտնեց,որ Զատիկի խորհրդանիշը հենց կարմիր ձուն է, քանի որ ձուն խորհրդանշում է երկիրը, իսկ կարմիր գույնը Քրիստոսի արյան համաձայն է.«Քրիստոսն իր արյամբ մաքրեց երկիրը մեղքից, և ճիշտ չէ այլ գույներով հավկիթը ներկելը»:

Տեր Շմավոն քահանան հայտնեց, որ տոնական սեղանին դրվում է ձուկ, կանաչեղեն, հավկիթ, բրինձը և չամիչը, որտեղ քաղցր հատիկը քրիստոնյաներն են, ինչպես նաև կարմիր գինի.«Սակայն պետք է հասկանալ, որ տոնը տոն է ոչ թե ուտեստներով: Եթե քո անձի մեջ չկրեցիր տոնը, ոչ մի ոգելից խմիչք չի սերմանի քո մեջ դա»: 

«Վաղը երեկոյից միմյանց կողջունենք «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» խոսքերով»,-հայտնեց Տեր Շմավոն քահանան:
Հանդիպմանը ներկա էր նաև նկարչուհի Լուսիկ Ագուլեցին, ով հայտնեց, որ տոնական սեղանին դրվող աքլորը տիեզերքի ամենակարևոր կերպարներից մեկն է և տիեզերքի խորհրդանիշը: 

«Սեղանին դրվում է 12 ձու, որը 12 ամիսներն է խորհրդանշում, խնձորը տիեզերական ծառի խորհրդանիշն է: Տոնի խորհրդանիշն է նաև ծաղկող խաչը և գաթա, 
որը խորհրդանշում է արևը»,-ասաց նկարչուհին:

Լուսիկ Ագուլեցին նշեց, որ Զատկի օրը այդ տարվա ընթացքում ամուսնացած հարսները գնում են հայրական տուն, որին Տեր Շմավոն քահանան հումորով հավելեց, թե շուտով կսկսվի հարսների զանգվածային տեղաշարժ:
Դիտումներ: 279 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև